ՇՀԿ երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտենում է 500 միլիարդ դոլարի

ՇՀԿ երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտենում է 500 միլիարդ դոլարի

2022 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը մոտեցել է 500 միլիարդ դոլարի։ Այս մասին ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը՝ Բիշքեկում կազմակերպության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո։

Պաշտոնյան հայտնել է, որ ՇՀԿ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառությունն արդեն մոտեցել է 500 միլիարդ դոլարի նշագծին:

Ըստ նրա՝ համագործակցությունը ՇՀԿ-ի շրջանակներում նոր ազդակ է ստացել մի շարք ոլորտներում՝ պայմանավորված նոր մարտահրավերներով, որոնք կապված են էներգետիկայի և պարենային անվտանգության խնդիրների, ինչպես նաև ավանդական արտադրության և մատակարարման շղթաների քայքայմամբ:

Աղբյուրը՝   b24.am