2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 48.5%-ով

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 48.5%-ով

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,739.5 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 47.2%-ով: 

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,150.8 մլն ԱՄՆ դոլարով:

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 5,251.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 8,488.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 48.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 46.4%։

Աղբյուրը՝   b24.am