Պաշտոնական այցի շրջանակներում Վայոց ձորի մարզ է այցելել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին

Պաշտոնական այցի շրջանակներում Վայոց ձորի մարզ է այցելել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին
Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցի շրջանակներում Վայոց ձորի մարզ է այցելել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին:
Մարզպետ Արարատ Գրիգորյանի, Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի և Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանի ուղեկցությամբ Կանադայի արտաքին գործերի նախարարն այցելել է Ջերմուկ՝ Ադրբեջանի հետ սահմանին առկա իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
 Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։