2023թ. երեք եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե է վճարվել ընդհանուր առմամբ 1,27 տրլն դրամ

2023թ. երեք եռամսյակում  1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե է վճարվել ընդհանուր առմամբ 1,27 տրլն դրամ
Այսօր ՊԵԿ-ը հրապարակվել է հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ցուցանիշներին։
Ըստ այդմ․
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 1,27 տրլն դրամ, ինչը 17%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Ուշագրավ է, որ 2018-ի համեմատությամբ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր գումարը 2023-ին գրեթե կրկնապատկվել է։
Վճարված ընդհանուր հարկերի աճի պարագայում հունվար-սեպտեմբերին, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 10 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ծավալը կրճատվել է շուրջ 24 մլրդ դրամով:
Ի հակադրություն դրա 50 և 100 խոշորագույնների պարագայում արձանագրվել է աճ՝ համապատասխանաբար 36 աճ 55 մլրդ դրամով: Սա խոսում է որոշակի ներառական աճի մասին:
Կարևոր է, որ վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ավելացել է ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտային հարկ) տեսակարար կշիռը: 2023թ. հունվար-սեպտեմբերին 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 35%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը 31% էր:
Խորանում է կենտրոնացվածությունը, մասնավորապես չնայած Երևանին է բաժին ընկնում գրանցված հարկատուների 81%, ինչը նախորդ տարվա համեմատությամբ փոքր-ինչ նվազում է, սակայն Երևանի մասնաբաժինը վճարած հարկերի ընդհանուր ծավալում շարունակում է աճել (82%, ինչը մոտ 9 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա մակարդակից)։
Նախորդ տարվա համեմատությամբ բացարձակ արտահայտությամբ առավել մեծ աճ արձանագրած հարկատուների տասնյակում չորսը ներկայացնում են ֆինանսաբանկային հատվածը։ Հայաստանյան բանկերից 15-ը խոշոր հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում են։ 2023-ի 9 ամիսներին դրանց վճարած հարկերը կազմում են 110 մլրդ դրամ, նախորդ տարվա 46 մլրդ դրամի համամատ։
Նախորդ տարվա համեմատ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար են ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹԸ՝ +23 մլրդ դրամ, «Փրիթի Ուէյ»-ը՝ +21 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ +16 մլրդ դրամ, Արդշինբանկը՝ +16 մլրդ դրամ, «Վայլդբերիզ» ընկերությունը՝ +12 մլրդ դրամ։
Artէ_n.jpg (18 KB)
սսսn.jpg (27 KB)
դդդ_n.jpg (17 KB)