Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպում են ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ՝ կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը քննարկելու նպատակով։ 
Ըստ Էկոնոմիկայի նախարարության լրատվության բարչության հղորդագրության, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանյան խոշոր կազմակերպությունների կողմից հնարավոր թողարկմանը արևմտյան կապիտալի շուկայում ու արևմտյան շուկաներից ներդրումների ներգրավմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, օպտիմալ թողարկման լուծումները գտնելու համար։