Մոլդովայի նախագահն ասել է, որ երկիրը պատրաստ է «Գազպրոմ»-ին ավելի քան 700 մլն դոլար պարտքից վերադարձնել միայն 9 մլն-ը

Մոլդովայի նախագահն ասել է, որ երկիրը պատրաստ է «Գազպրոմ»-ին ավելի քան 700 մլն դոլար պարտքից վերադարձնել միայն 9 մլն-ը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ հանրապետությունը պատրաստ է «Գազպրոմ»-ին ավելի քան 700 մլն դոլար պարտքից վերադարձնել միայն 9 մլն դոլարը։

««Գազպրոմ»-ի խնդիրն է, որ նրանք չեն ճանաչել պարտքի աուդիտը։ Մենք ապացույցներ ունենք, որ աուդիտն իրականացրել են այս ոլորտում հայտնի ընկերություններ։ «Մոլդովագազ»-ը կարող է «Գազպրոմ»-ին վճարել 9 միլիոն դոլար, ոչ թե 700 միլիոն դոլար»,- ասել է նա Vocea Basarabiei հեռուստաալիքի եթերում։

Հիմնական պայմաններից մեկը, որով «Գազպրոմ»-ի ղեկավարությունը 2021 թվականի հոկտեմբերին համաձայնելէ երկարաձգել «Մոլդովագազ»-ի մատակարարման պայմանագիրը ևս հինգ տարով, վառելիքի պարտքի մարումն ու ժամանակին վճարումն էր։ Այնուհետև «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը զեկուցել էր, որ Մոլդովայի պարտքը կազմում է 433 միլիոն դոլար, սակայն հաշվի առնելով  վճարումների ուշացումները՝ ընդհանուր գումարը հասել է 709 միլիոն դոլարի։ Աուդիտի արդյունքների հիման վրա Մոլդովայի Հաշվիչ պալատը հայտարարել է, որ այդ պարտքը կազմել է 590,8 մլն դոլար։

Oգոստոսին Մոլդովայի կառավարությունն առաջարկել է «Գազպրոմ»-ին վճարել 8,6 մլն դոլար, իսկ մնացած պարտքը դուրս գրել, քանի որ այդ պարտքը, ըստ հանրապետության էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովի, ի վերջո իրականացված աուդիտի արդյունքների հիման վրա, չի կարող հաստատվել:

Աղբյուրը՝   tert.am