Կառավարությունը նախաձեռնել է 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը

Կառավարությունը նախաձեռնել է 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը (Ծրագիր), որը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի բաղկացուցիչ մասն է և ֆինանսավորվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից։
Ծրագրի համար միջազգային խորհրդատուների կողմից մշակվել է Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման (ՇՄՍԱԳ) հաշվետվության փաթեթ, ինչը 2023 թվականի հուլիսի 21-ից 120 օրով հրապարակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կայքում (armroad.am)։
Հանրային հրապարակման ընթացքում նախատեսվում է Ծրագրի ազդակիր համայնքների բնակչությանը ներկայացնել ՇՄՍԱԳ հաշվետվության մեջ ներառված հիմնական բնապահպանական և սոցիալական ազդեցությունները և օգուտները։
Այդ նպատակով, հրավիրում ենք շահագրգիռ կողմերին ակտիվ մասնակցել հանրային խորհրդակցություններին։ Հանրային լսումների ժամանակացույցը և անցկացման վայրը հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/news/inner/News_27.10.2023