Գազիֆիկացվում է Սարալանջ թաղամասը

Գազիֆիկացվում է Սարալանջ թաղամասը
Բյուրեղավան քաղաքում իրականացվում է չափազանց կարևոր ծրագիր՝ համայնքի բյուջեի միջոցներով գազիֆիկացվում է Սարալանջ թաղամասը։
Գազիֆիկացման մեկնարկը տրված է։
Աշխատանքների շրջանակում անցկացվել է 600 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար, տեղադրվելու է ճնշման կարգավորիչ համակարգ։ Այս պահին աշխատանքներն ընթանում են և առաջիկա օրերին կավարտվեն։ Ծրագրի բյուջեն կազմել է 8 մլն 100 հազ․ դրամ:
Գազիֆիկացման ծրագրի ավարտից հետո շուրջ 50 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով:
Գազիֆիկացման աշխատանքներն իրականացվել են Սարալանջ թաղամասի բնակիչների խնդրանքով՝ ելնելով նաև համայնքի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացումից։