ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի ավելացման շուրջ

ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ բյուջեի ավելացման շուրջ

Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ առաջիկա չորս տարվա համար համայնքի բազմամյա բյուջեի ավելացման շուրջ, որն անհրաժեշտ է, ըստ Եվրահանձնաժողովի, Ուկրաինային շարունակական ֆինանսական և ռազմական աջակցությանն ցուցաբերման և միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար:

 Համայնքի երկրների ղեկավարները որոշել են «շարունակել աշխատանքը մինչև տարեվերջ համաձայնության հասնելու նպատակով»։

«2021-2027 թվականների բազմամյա ֆինանսական շրջանի առաջարկվող վերանայման վերաբերյալ մտքերի փոխանակումից հետո Եվրոպական խորհուրդն առաջարկում է ԵՄ խորհրդին շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով հասնել ընդհանուր համաձայնության մինչև տարեվերջ», – ասված է գագաթնաժողովի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Եվրահանձնաժողովը կոչ արեց ԵՄ երկրներին լրացուցիչ ներդրումներ կատարել համայնքի բյուջեում 2024-2027 թվականների համար, ինչն անհրաժեշտ է 50 միլիարդ եվրոյի չափով Ուկրաինային բյուջետային աջակցության և 20 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության ծրագրի համար: Այս առաջարկը, սակայն, ոգևորությամբ չընդունվեց ԵՄ երկրներում, որոնց բյուջեները տուժել են հակառուսական պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական խնդիրներից: Այդ պատճառով Ուկրաինային ԵՄ երկարաժամկետ աջակցության ծրագրերը դեռ չեն ընդունվել։

Աղբյուրը՝    b24.am