Ավարտվել են՝ Պարույր Սևակ և Եղիշե Չարենց փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները

Ավարտվել են՝ Պարույր Սևակ և Եղիշե Չարենց փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտվել են 2՝ Պարույր Սևակ և Եղիշե Չարենց փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները՝ ընդհանուր 500 գծամետր երկարությամբ:
Հիշեցնենք, որ այս ծրագրով Մրգանուշ և Վարդաշեն բնակավայրերում իրականացվել են 90.282. 066 դրամի ասֆալտապատման աշխատանքներ:
Ծրագրի արժեքի 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը:
Փողոցները բնակավայրի գերազմանատուն և դաշտամիջյան ճանապարհներ տանող հատվածներն են: