Սլովենիան 120 հազար եվրո կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար

Սլովենիան 120 հազար եվրո կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց օգնելու համար

Սլովենիան հայտնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։ 

Այս մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում: «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք ԼՂ փախստականներին։

Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար»,- ասված է գրառման մեջ։

Աղբյուրը՝   shabat.am