Համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 5%-ը

Համաշխարհային տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է կորցնել համախառն ներքին արդյունքի մինչև 5%-ը՝ առևտրի մասնատման և  պետությունների բլոկների բաժանման պատճառով։ Այս նախազգուշացումն արել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իևալան՝ Nikkei թերթին տված հարցազրույցում։

ԱՀԿ գնահատականների համաձայն, եթե աշխարհը բաժանվի առևտրային բլոկների, համաշխարհային ՀՆԱ-ն կնվազի 5%-ով, ինչը «մեծ կորուստ կլինի, որը համեմատելի է ամբողջ Ճապոնիայի տնտեսության կորստի հետ»: Թեև կազմակերպությունը «չի տեսնում համատարած ապագլոբալացման հստակ նշաններ», սակայն որոշ «հատվածության տանող ազդակներ» մտահոգություններ են առաջացնում փորձագետների շրջանում:

Մասնավորապես, բլոկային համակարգին որոշակի անցում է ցույց տալիս նյութերի և կիսաֆաբրիկատների համաշխարհային առևտրում մասնաբաժնի կրճատումը, որոնք համարվում են «գլոբալ մատակարարման շղթաների ակտիվության ցուցիչ»: Նման ապրանքների առևտուրը նվազել է մինչև 48.5% 2023 թվականի առաջին կիսամյակում՝ համեմատած նախորդ երեք տարիների միջինը հանդիսացող 51%-ի հետ:

Համաշխարհային տնտեսության մեջ ազատ առևտրի սկզբունքներից շեղում է նկատվում 2017 թվականից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համապարփակ և առաջադեմ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։ Նրա իրավահաջորդ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ն, մի քանի եվրոպական երկրներ և Ճապոնիան փորձել են սահմանափակել Չինաստանի հասանելիությունը կիսահաղորդչային արդյունաբերության առաջադեմ տեխնոլոգիաներին: Ընթացիկ պաղեստինա-իսրայելական հակամարտության վատթարացումն էլ կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային առևտրի վրա, քանի որ սա այն տարածաշրջաններից է, որտեղ արդյունահանվում է աշխարհի նավթի և գազի մեծ մասը:

Աղբյուրը՝   b24.am