Արարատ քաղաքի Շահումյան 53 և Կոմիտաս 2-ի ա շենքերի բակերը բարեկարգվում են և կառուցվում են խաղահրապարակներ

Արարատ քաղաքի Շահումյան 53 և Կոմիտաս 2-ի ա շենքերի բակերը բարեկարգվում են և կառուցվում են խաղահրապարակներ
Համայնքային բյուջեի միջոցներով արդեն մեկնարկել են վերոնշյալ երկու բակերի բարեկարգման աշխատանքները։
Լինելու է՝
նոր շվաքարան (բիսետկա)
նստարաններ
ճոճանակներ
կառուսելներ
պտտաձող
բարեկարգում և կանաչապատում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 10 910 000 ՀՀ դրամ։
Աշխատանքները իրականացնում է Մետադոր ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։
Համայնքապետարանի հետ համատեղ բակի երեխաները ուշի ուշով հետևում են շինարարական աշխատանքների ողջ ընթացքին։