Նոր բացառիկ մետաղական ուղղահայաց առաջին Visa Infinite Special Edition քարտը Հայաստանում IDBank-ից՝ կատարելությունը գնահատողների համար

Նոր բացառիկ մետաղական ուղղահայաց առաջին Visa Infinite Special Edition քարտը Հայաստանում IDBank-ից՝ կատարելությունը գնահատողների համար

Պրեմիում դասի քարտապանների համար DBank-ը առաջինը Հայաստանում թողարկել է մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition, որը քարտապաններին կտա մի շարք առավելություններ և բացառիկ հնարավորություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Visa Infinite Special Edition քարտը թողարկվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո արժույթներով։

DBank-ի բանկի Պրեմիում ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը վստահեցնում է, որ պրեմիում ծառայություններից օգտվող հաճախորդները միանշանակ կգնահատեն հատուկ թողարկման այս քարտը.

«Ի հավելումն Infinite դասի քարտի արտոնությունների՝ այն մի շարք անսահմանափակ հնարավորություններ է տալիս՝ անվճար Visa Lounge Key ծրագիր, անվճար միջազգային Fast track ծառայություն, այս երկու ծառայություններից կարող են օգտվել նաև քարտապանի հյուրերը՝ տարեկան 6 անգամ: Անվճար ուղեբեռի փաթեթավորում Զվարթնոց օդանավակայանում՝ կրկին անսահմանափակ: Բացի այդ քարտապանը կստանա նաև անվճար ռոումինգ՝ օրացույցային տարվա ընթացքում 4 անգամ՝ ընդհանուր 12 GB ծավալով, անվճար Meet and Greet ծառայություն՝ օրացույցային տարվա ընթացքում 2 անգամ և այլն: Այնպես որ մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս պատվիրել այն ու վայելել բոլոր առավելությունները», - նշեց  Լիդա Սաֆարյանը:

Բանկի էկոհամակարգի և գործընկերների հետ համագործակցության զարգացման գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ քարտը հետաքրքիր է իր դիզայնով, այն ուղղահայաց  մետաղական առաջին հատուկ թողարկման քարտն է Հայաստանում, ընդ որում այն ոչ միայն ճանապարհորդել սիրող հաճախորդների համար է, այն հարմար է օգտագործել նաև առօրյայում։

«Visa Infinite Special Edition-ի քարտապաններն իրենց առօրյա գնումների, ճանապարհորդական ծախսերի դիմաց կստանան 0.5% քեշբեք։ Ուզում եմ կիսվել ևս մեկ հրաշալի նորությամբ մեր պրեմիում քարտապանների համար կրկին առաջինը Հայաստանում գործարկել ենք IDBank concierge ծառայությունը: Կոնսիերժը գործում է Telegram հարթակում տրամադրելով 24/7 խորհրդատվություն և պատասխանելով հաճախորդի բոլոր հարցերին ակնթարթորեն», - Գոհար Ղուկասյանը:

Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ Telegram հարթակի IDBank concierge-ում գրանցվելու դեպքում քարտապանները կմասնակցեն խաղարկությանը և հնարավորություն կստանան շահել 30 հատ 100 եվրո (համարժեք այլ արժույթ) արժողությամբ ճամփորդական վաուչերներից մեկը:

 «Հետագայում դրանք կարող եք օգտագործել ավիատոմսերի, գնացքի տոմսերի, հյուրանոցների վճարումների համար։ Վճարումը հարկավոր է կատարել 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պրեմիում դասի քարտով, որից հետո կստանաք 100 եվրո (համարժեք այլ արժույթ) քեշբեք»,- ասաց նա:

Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն նշեց, որ  շատ ուրախ են այս օրը IDBank-ի հետ նշելու համար: «IDBank-ը մեր երկարաժամկետ գործընկերն է շուկայում, որը մի շարք նորարարություններ է տրամադրում իր հաճախորդներին: Մենք շատ ուրախ ենք նոր քարտի թողարկման համար, որը լայն հնարավորություններ է տալու քարտապանների և ես համոզված եմ, որ հաճախորդները մեծ սիրով են այն օգտագործելու», - ընդգծեց Դիանա Կիգուրաձեն:

IDBank-ի կողմից նոր թողարկված Visa Infinite Special Edition քարտի շնորհանդեսի օրը պատվիրված քարտերի սպասարկման գումարի 50 տոկոսը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին:

Քարտը կարելի է պատվիրել ինչպես առցանց, այնպես էլ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների սրահում՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեով, կամ Բանկի ցանկացած այլ մասնաճյուղում։ Ի դեպ, ցանկության դեպքում կարելի է Ձեր գործող պրեմիում դասի քարտը փոխարինել Visa Infinite Special Edition քարտով՝ վճարելով գործող պրեմիում դասի քարտի վերջին  տարվա համար վճարված տարեկան  սպասարկման վճարի և Visa Infinite Special Edition քարտի առաջին տարվա սպասարկման վճարի տարբերության չափով: