Ծաղկաձորում հանրապետության ֆերմերների համար կազմակերպվել է «Տոհմային գործի վարում և պետական օժանդակության ծրագրեր» դասընթացը

Ծաղկաձորում հանրապետության ֆերմերների համար կազմակերպվել է «Տոհմային գործի վարում և պետական օժանդակության ծրագրեր» դասընթացը
Հոկտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում անց է կացվել «Տոհմային գործի վարում և պետական օժանդակության ծրագրեր» դասընթացը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, միջոցառման նպատակն էր Սյունիքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի ֆերմերներին ներկայացնել սկզբնական անասնաբուծական հաշվառումը և տոհմային հաշվառման սկզբունքները, ինչպես նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը և դրանցից օգտվելու հնարավորությունները։
Սեմինարին ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։ «Այս դասընթացը նախաձեռնելիս մենք հատկապես կարևորել ենք տոհմային գործի վարման հետ կապված իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի տոհմային կենդանիներ ներմուծող ֆերմերները տեղեկանան տոհմային գործի վարման մեխանիզմներին և սկզբունքներին», - նշել է Աշխեն Շիրվանյանը։
Սեմինարն անց է կացվել Էկոնոմիկայի նախարարության «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» և «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման», ինչպես նաև ՌԶԳ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս 2» և «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրերի շրջանակներում։