ՀՀ վարկային պորտֆելի կառուցվածքն ըստ մարզերի 2023թ. օգոստոսի վերջին․ Modex

ՀՀ վարկային պորտֆելի կառուցվածքն ըստ մարզերի 2023թ. օգոստոսի վերջին․ Modex
Մոդեքս խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է ՀՀ վարկային պորտֆելի կառուցվածքն ըստ մարզերի 2023թ. օգոստոսի վերջի դրությամբ․

2023թ. օգոստոսի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 4.1 տրիլիոն դրամ, որից շուրջ 74%-ը կամ 3.1 տրիլիոն դրամը բաժին է հասնում մայրաքաղաքին,
Երևանին վարկերի ծավալով հաջորդում են Կոտայքը (5.8%), Արարատը (3.5%) և Արմավիրը (3.3%), որտեղ զգալի է հատկապես սպառողական և գյուղատնտեսական վարկերի կշիռը,
Երևանում վարկային պորտֆելի 23%-ը հիփոթեքային վարկերն են, 17%-ը՝ սպառողական վարկերը, 13%-ը բաժին է ընկնում առևտրի, 13%-ը՝ շինարարության, 6%-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտներին: