Կիրականացվի Հայաստանի ժամանակի օգտագործման ազգային լայնամասշտաբ հետազոտություն

Կիրականացվի Հայաստանի ժամանակի օգտագործման ազգային լայնամասշտաբ հետազոտություն
Արմստատը (ՀՀ վիճակագրական կոմիտեն) և «ՄԱԿ Կանայք»-ը (այսուհետ՝ կողմեր) միավորել են ջանքերը՝ մշակելու և իրականացնելու Հայաստանի ժամանակի օգտագործման ազգային լայնամասշտաբ հետազոտությունը (ՀԺՕՀ):
 
Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ֆեյսբուքի էջում։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի երկրների միայն 20%-ն ունեն տվյալներ տնային և խնամքի չվճարվող աշխատանքների վրա ծախսված ժամանակի վերաբերյալ:
Հետազոտության արդյունքները կծառայեն ոլորտի քաղաքականության արդյունավետ միջոցառումների իրականացմանը և կխթանեն խնամքի տնտեսության մեջ լայնամասշտաբ ներդրումները՝ ճանաչելու, նվազեցնելու և վերաբաշխելու կանանց անհամաչափ բեռը: