Վարդենիկում կառուցվում է արտաքին լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 839 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում 1-ին, 5-րդ, 45-րդ, 46-րդ եւ Սելավների փողոցում, 2848 մետր ընդհանուր երկարությամբ, 93 հենասյուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբներին եւ նույն մասի վերջի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ Աշխատանքներն իրականացնում են «Շին Կոմպլեքս» ՍՊԸ շինարարները։