Հնդկաստանը սպասում է իր վրա ճնշման շարունակականություն՝ ռուսական նավթի գնմամբ պայմանավորված

Հնդկաստանը սպասում է իր վրա ճնշման շարունակականություն՝ ռուսական նավթի գնմամբ պայմանավորված

Հնդկաստանը հաստատուն դիրքորոշում ունի Ռուսաստանից նավթի մատակարարումների հարցում և կշարունակի դա անել՝ հոգ տանելով իր բնակչության մասին, սակայն արևմտյան երկրները կշարունակեն ճնշում գործադրել նրա վրա այս որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը:

«Ես գիտեմ, որ մեծ ուշադրություն է դարձվել այն փաստին, որ մենք խիստ դիրքորոշում ենք որդեգրել Ռուսաստանից նավթ գնելու մեր իրավունքի հարցում: Բայց եթե մենք ենթարկվեինք այդ ճնշմանը, եթե չօգտվեինք այս տարբերակից, մտածեք, թե որքան ավելի բարձր կլինեին նավթամթերքի գները: Մտածեք, թե որքան բարձր գնաճ կլիներ երկրում: Սա պարզապես հպարտության կամ անկախության մասին հայտարարություն չէ», – ընդգծել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ Հնդկաստանը նավթի իր կարիքների ավելի քան 80%-ն ապահովում է արտասահմանյան մատակարարումներից։ Հարավասիական հանրապետություն էներգառեսուրսների հիմնական արտահանողներն են Ռուսաստանը, Մերձավոր Արևելքի երկրները, ԱՄՆ-ը և աֆրիկյան մի շարք երկրներ։ 2022-2023 թվականներին Նյու Դելին զգալիորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրում, որի մասնաբաժինը հնդկական վառելիքի ներմուծման մեջ կազմել է 43%։

Աղբյուրը՝   b24.am