Facebook-ը և Instagram-ը վճարի դիմաց կանջատեն գովազդը

Facebook-ը և Instagram-ը վճարի դիմաց կանջատեն գովազդը

Meta կորպորացիան գործարկում է վճարովի բաժանորդագրություն, որը կհեռացնի գովազդը Facebook-ից և Instagram-ից։ Ծառայությունը հասանելի է ԵՄ տարածքում և կառաջարկվի ամսական 9.99 եվրո ամսական web տարբերակի կամ 12,99 եվրո/ամսական iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Գումարի տարբերությունը մոբայլ հավելվածների հարթակների հավելյալ վճարն են։

Բաժանորդագրությունը կոչված է լուծելու ԵՄ մտահոգությունները Meta-ի գովազդի թիրախավորման և տվյալների հավաքագրման պրակտիկայի վերաբերյալ: Ստիպելով օգտատերերին ընտրել ծառայության համար վճարել գովազդի թիրախավորումը հեռացնելու կամ ծառայությունն անվճար օգտագործելու, բայց համաձայնելով տվյալների հավաքագրման իր գործելաոճին, Meta-ն կարծում է, որ ավելի հստակ և վերջնականապես կբավարարի գաղտնիության պահանջները, որոնք սահմանված են եվրոպական տվյալների մասին օրենքներով, ներառյալ՝ Թվային շուկաների ակտ և GDPR:

«Մենք հարգում ենք այս զարգացող եվրոպական կանոնակարգերի ոգին և նպատակը ու հավատարիմ ենք դրանց համապատասխանելու քաղաքականությանը», – գրում է Մետան բլոգում։

Meta-ն  ասում է, որ չվճարող օգտատերերի համար ոչինչ չի փոխվի, և գոյություն ունեցող գովազդային նախապատվության գործիքները կմնան հասանելի:

Առանց գովազդի բաժանորդագրությունը հասանելի կլինի միայն ԵՄ-ում, ԵՏՄ-ում և Շվեյցարիայում 18 և ավելի բարձր տարիքի մարդկանց համար: Այն ի սկզբանե կկիրառվի Facebook-ի և Instagram-ի բոլոր կապակցված հաշիվներում, սակայն Meta-ն, ի վերջո, հավելյալ կգանձի կապակցված հաշիվների համար: 2024 թվականի մարտի 1-ից  web տարբերակի համար կգանձվի 6 եվրո հավելավճար, և 8 եվրո՝ iOS և Android-ի համար: Ընկերությունն ասում է, որ քանի դեռ ինչ-որ մեկը մնում է բաժանորդագրված, նրա տվյալները չեն օգտագործվի գովազդի թիրախավորման համար:

Meta-ի հայտարարության տոնայնությունը պարզ է դարձնում, որ ընկերությունը դեռևս առաջնահերթություն է տալիս գովազդով աջակցվող բիզնեսին, որի վրա կառուցված են իր հարթակները: Ծառայությունը կգործարկվի միայն սպառողների տվյալների հարցում խիստ քաղաքականություն վարող  տարածքներում, և նույնիսկ այդ դեպքում այն կլինի միայն կամընտիր: Ընկերությունն իր բլոգային գրառման մեջ գրում է, որ «հավատում է գովազդով աջակցվող ինտերնետին» և նոր բաժանորդագրությունը սահմանում է բացառապես որպես եվրոպական կանոնակարգերին համապատասխանող արտադրանք:

Այնուամենայնիվ, դա մի պրոդուկտ է, որը շատերն են ցանկանում տեսնել: Facebook-ը հետևում է ձեզ ինտերնետում և ձեր վարքագծի հիման վրա թիրախավորում է գովազդները: Այժմ մենք կտեսնենք, թե քանի մարդ իսկապես պատրաստ է վճարել FB հայացքից փախչելու համար:

Աղբյուրը՝   b24.am