«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են

«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են
«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 135 հատ խեցգետնորսիչ, 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության, հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 135 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
 
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
 
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
 
Միջոցառումները շարունակվում են։