X ընկերության արժեքն այս պահին գնահատվում է 19 միլիարդ դոլար

X ընկերության արժեքն այս պահին գնահատվում է 19 միլիարդ դոլար

Իլոն Մասկին պատկանող X (նախկին Twitter) ընկերության արժեքը գնահատվում է 19 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է ամերիկյան Fortune ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։

Կորպորացիան աշխատակիցներին հնարավորություն է տալիս ստանալ բաժնետոմսեր՝ սահմանափակ վերահսկողության իրավունքներով, որոնցից յուրաքանչյուրի գինը, համաձայն հրապարակման կողմից ձեռք բերված «աշխատակիցների բաժնետոմսերի փոխհատուցման պլանի», հասնում է 45 դոլարի։ Պարբերականը նշում է նաև, որ այս տարվա մարտին ընկերությունն աշխատակիցներին արժեթղթեր է առաջարկել, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 20 միլիարդ դոլար։

Հիշեցնենք՝ 2022-ի հոկտեմբերի 27-ին Իլոն Մասկը կնքեց 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարք՝ Twitter-ը ձեռք բերելու համար: Իսկ այս տարվա հուլիսին ընկերությունը փոխարինեց անվանումն ու կապույտ թռչնակին փոխարինեց նոր տարբերանշանով՝ սպիտակ X տառը սև ֆոնի վրա։

Աղբյուրը՝   b24.am