Հայաստանի ընդերքն ավելին է, քան Ադրբեջանի նավթային պաշարները․ ինչպե՞ս զարգացնել ոլորտը

Հայաստանի ընդերքն ավելին է, քան Ադրբեջանի նավթային պաշարները․ ինչպե՞ս զարգացնել  ոլորտը

Որքա՞ն  արժե Հայաստանի ընդերքը մասնագիտական դաշտում գնահատում են՝ ավելի շատ, քան Ադրբեջանի նավթային պաշարներն են։ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների լաբորատորիայի վարիչ  Արշավիր Հովհաննիսյանն արձանագրում է՝ Հայաստանի ընդերքում առկա են մետաղական ու ոչ մետաղական օգտակար հանածոներ, հանքային ջրեր։

Մետաղական հանքավայրերից ամենախոշորը, անշուշտ, Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրն է, նման հանքավայր աշխարհում քիչ կա՝ասում է։ Միայն այս հանքավայրն է համադրելի հարևան երկրի նավթահանքերի հետ։ Երկաթ Հայաստանում քիչ կա «Ունենք փոքր հանքավայրեր, որոնք հազվագյուտ հողային էլեմենտներ են պարունակում։ Բարձր  տեխնոլոգիական արդյունաբերությունը սնվում է այդ էլեմենտներով։

Մենք ունենք    Կապուտանը, Սվարանցը, Հրազդանը։ Ունենք նաև նեֆելիտային սիենիտների կոմպլեքսներ, որոնց հետ հանդիպում են նաև հազվագյուտ էլեմենտներ։ Հայաստանն ունի նաև այլ տիպի հանքայնացումներ։ Դրանք հանդիպում են գործող հանքանյութերի հետ։ Օրինակ՝ Քաջարանում մենք ունենք ռենիումի պաշարներ, Սոթքում սելեն և տելուր կա։ Դրանք բոլորը օգտագործվում են բարձր տեխնոլոգիաներում, ռազմարդյունաբերության, հեռախոսների արտադրության մեջ։ Բայց մեր հիմնական հարստությունը երկաթը չէ, այլ պղինձ-մոլիբդենային ու ոսկու հանքավայրերը »,– ejc.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Արշավիր Հովհաննիսյանը։

Նշում է՝ այս պահի դրությամբ Հայաստանն ունի 43 մետաղական հանքավայր, որից 7-8 է աշխատում։ Երկրաբանների համար հանքավայրը մի տարածք է, որտեղ օգտակար հանածոյի որոշակի կուտակումներ կան։ Երկրաբան գիտնականների համար կարևորը ընդերքի հարստութան խելամիտ ու արդյունավետ շահագործումն է, ի շահ պետության և ժողովրդի։

Արշավիր Հովհաննիսյանը քաջատեղյակ է՝ Հայաստանում գործող հանքավայրերի պաշարները որքան են և տնտեսական ինչ օգուտ կարող են տալ «Շատ քիչ հանքավայրեր են աշխատում։  Դրանք  չեն աշխատում տարբեր պատճառներով․ մի մասի դեպքում ֆինանսական ու տեխնիկական պատճառներն են։ Սյունիքում աշխատում է Ագարակի կոմբինատը՝ հանքավայրով, Լիճքվազ-Թեյի հանքավայրը, որը ոսկե բազմամեղատային է, Քաջարանի, Շահումյանի հանքավայրերը։

Գեղարքունիքում Սոթքի հանքավայրն է, որի վիճակը շատ վատ է 2020-ից հետո։ Այս հանքավայրի մի մասը հարևան երկրի վերահսկողության տակ է։ Սակայն պետք է հուսադրեմ, որ հանքայնացման հիմնական մասը մեր տարածքում է։ Այստեղ այլևս հնարավոր  չէ  բաց եղանակով շահագործել,  և  Գեոպրոմայնինգը փակ եղանակով շահագործման լուծումներ է փնտրում։ Կարծում եմ, դա միակ ճիշտ լուծումն է, քանի որ որքան էլ ժամանակավոր  համաձայնություն լինի չկրակելու, միևնույն է նրանք ուշ թե շուտ իրենց սև գործն անելու են։

Կոտայքում Մեղրաձորի հանքավայրն ունենք՝ փոքր ոսկու հանքավայր է։ Լոռիում Թեղուտն է, որը չի աշխատում։ Աշխատում է Շամլուղի հանքավայրը պղինձ բազմամետաղային հանքավայրը՝  կոմբինատով, որ Ախթալայում է։ Արմանիսը  չի աշխատում, բայց հույս կա, որ հաջորդ տարի կաշխատի։ Մղարթը, Ալավերդին նույնպես չեն աշխատում»,- ներկայացնում է Ա Հովհաննիսյանը ։

Ըստ տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանի հանքարդյունաբերության համար  անցնող տարին, ինչպես նաև 2022թ․–ն, այնքան էլ բարենպաստ չէին։ Չնայած վճարած հարկերի շեշտակի նվազմանը, հանրապետության խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում 34.8 մլրդ դրամի հարկ է վճարել։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն եռակի նվազել է։ Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալները դեռ չկան, բայց կիսամյակային ցուցանիշով խոշորագույն  հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ն է։ Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում 34.8 մլրդ դրամի հարկ է վճարել։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն եռակի նվազել է։  

«Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության վրա։ ԶՊՄԿ–ն առաջին հորիզոնականում է։ Բայց, եթե խոսենք ընդհանուր հանքարդյունաբերության մասին, այս ոլորտը հարկային մուտքերի առումով որոշակի հետընթաց է գրանցել, քանի որ առաջին տասնյակում չկան Թեղուտը, Սոթքը, Ագարակի կոմբինատները չկան։ Հանքարդյունաբերության ոլորտի հարկերի նվազում է արձանագրվել։ Տարիներ շարունակ առաջին տասնյակում գտնվող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, եթե առաջին եռամսյակում 92–րդ տեղում էր, կիսամյակային ցուցանիշով այժմ 120–րդն է։»,-նշում է տնտեսագետը։

Իսկ երկրաբանները վստահ են՝ որքան էլ հանքարդյունաբերության համար լավ ժամանակներ չեն, միևնույնն է հնարավոր է  Հայաստանում հանքանյութը վերամշակել, ոչ թե այդ գործունեությունը կազմակերպել արտերկրում։  Ֆինանսական բարդություններ չեն կարող լինել՝ ասում է  Արշավիր Հովհաննիսյանը։ Վստահ է՝ եթե գործարան լինի, ոչ թե մեկ, այլ մի քանի գործարանների կոնցենտրատներ է մշակելու։