Ֆրանսիայում հոկտեմբերին գնաճը դանդաղել է մինչև 4%

Ֆրանսիայում հոկտեմբերին գնաճը դանդաղել է մինչև 4%

Ֆրանսիայում սպառողական գների աճը հոկտեմբերին տարեկան կտրվածքով դանդաղել է մինչև 4%: Այս մասին են վկայում վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի հրապարակած տվյալները։

«Տարեկան կտրվածքով հոկտեմբերի դրությամբ սպառողական գներն աճել են 4%-ով՝ սեպտեմբերի +4.9%-ից հետո», – ասվում է զեկույցում ու նշվում, որ գնաճի նվազումը պայմանավորված է էներգառեսուրսների (+5.2% տարեկան կտրվածքով՝ սեպտեմբերյան +11,9%-ից հետո) և պարենային ապրանքների (+7.7%, սեպտեմբերյան +9.7%-ի դիմաց) աճի տեմպերով։

Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լե Մերը լրագրողներին ասել է, որ հանրապետությունը «գնաճային ճգնաժամից դուրս գալու գործընթացում է»։

Աղբյուրը՝   b24.am