Եվրամիությունը մոտ 1,7 մլն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը ՀՀ-ին

Եվրամիությունը մոտ 1,7 մլն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը ՀՀ-ին

Եվրամիությունը որոշում է կայացրել մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնել  մարդասիրական ֆինանսավորումը ՀՀ-ին՝ աջակցելու ԼՂ-ից ներգաղթած անձանց:

«Նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանված անձանց ԵՄ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության հետագա ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, կացարան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջապահություն»,- նշված է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ: 

Աղբյուրը՝    shabat.am