2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,789 դրամ

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,789 դրամ

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,789 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 16.6% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.0%-ով և կազմել 198,022 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 17.9%-ով և կազմել 289,245 դրամ։