Էմանուել Մակրոն. ֆրանսիական ընկերությունները պատրաստ են մասնակցել Անդրկասպյան միջանցքի զարգացմանը

Էմանուել Մակրոն. ֆրանսիական ընկերությունները պատրաստ են մասնակցել Անդրկասպյան միջանցքի զարգացմանը

Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում Ղազախստանը կարող է հույս դնել ֆրանսիական ընկերությունների մասնակցության վրա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով:

«Ղազախստանը կարող է հույս դնել ֆրանսիական ձեռնարկությունների ակտիվ մասնակցության վրա Ասիայի և Միջերկրական ծովի միջև նոր լոգիստիկ միջանցքի ստեղծման նախագծում», – ասել է Մակրոնը՝ Աստանա կատարած այցի ընթացքում:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Փարիզն ու Աստանան պետք է արագացնեն ռազմավարական գործընկերության զարգացման տեմպերը։

«Մեր համագործակցության համար լավ հիմքեր են դրվել, սակայն անհրաժեշտ է այն լրացնել և արագացնել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Աղբյսուրը՝   b24.am