Ուզբեկստանն ու Ֆրանսիան համատեղ առևտրի պալատ են բացել

Ուզբեկստանն ու Ֆրանսիան համատեղ առևտրի պալատ են բացել

Ուզբեկստանն ու Ֆրանսիան հայտարարել են համատեղ առևտրային պալատի բացման մասին։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մամուլի ծառայությունը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներով։

«Գործարար կապերը խթանելու նպատակով հայտարարվել է ուզբեկա-ֆրանսիական Առևտրի պալատի գործարկումը և Տաշքենդում Business France գործակալության գրասենյակի պլանավորված բացումը», – նշել են մամուլի ծառայությունում։

Հանդիպման ընթացքում առաջարկվել է ընդունել նաև եռամյա ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է անցկացնել միջմշակութային օրեր, մշակել զբոսաշրջային փոխանակումների զարգացման ծրագիր Ֆրանսիայի տարբեր քաղաքներից չարտերային թռիչքների կազմակերպմամբ։

Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Միրզիյոևը առանձնացրել է հանքարդյունաբերությունը, ռազմավարական հումքի վերամշակումը, հիբրիդային, արևային և հողմային էլեկտրակայանների կառուցումը, ջրամատակարարման համակարգերի արդիականացումը, խելացի գյուղատնտեսության ներդրումը, քաղաքային և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և զբոսաշրջությունը։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև միջազգային օրակարգի հարցերի, ընդհանուր մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում շարունակվող համագործակցության շուրջ», – հայտնում է մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնական այցով Ուզբեկստան է ժամանել նոյեմբերի 1-ին։

Աղբյուրը՝   b24.am