Վահան Քերոբյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավար Աննա Քրիստինա Շիրմերին

Վահան Քերոբյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավար Աննա Քրիստինա Շիրմերին
Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավար Աննա Քրիստինա Շիրմերին, տարածաշրջանային տնօրեն տիկին Բիրգիտ Հոլդերիդ-Քրեսին, ֆինանսական թիմի ղեկավար Հիլլե Հենեբրիին և ծրագրերի ավագ ղեկավար Քրիստոֆ Իզենմաննին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում KfW-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության, մետալուրգիայի, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
 Անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը՝ նախարարը նշել է, որ պետությունը ներկայում խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։