Կառավարությունը շարունակում է հանրապետության ճանապարհների բարելավման աշխատանքների ապահովումը

Կառավարությունը շարունակում է հանրապետության ճանապարհների բարելավման աշխատանքների ապահովումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ հանրապետության ճանապարհների բարելավմանն ուղղված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Ըստ այդմ, վերաբաշխման միջոցով գումարներ կուղղվեն՝ 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության, 4 ճանապարհահատվածների նախագծերի կազմման, ծախսերի գնահատման և փորձաքննության, 1 տրանսպորտային օբյեկտի (թունել) նախագծերի կազմման, ծախսերի գնահատման, ինչպես նաև թվով 3 տրանսպորտային օբյեկտների (կամուրջ) նախագծերի կազմման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման և 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի կազմման, ծախսերի գնահատման ծառայությունների 30 տոկոսի վճարման համար։

Այսպիսով՝ հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել՝ 945,203.6 հազ. դրամ, միջին նորոգման համար՝ 2,518,783․7 հազ․ դրամ: Ընդամենը՝ 3,463,987․3 հազ․դրամ։ Հիմնանորոգվող և միջին նորոգվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 53.5 կմ (6,6 կմ հիմնանորոգում, 46.9 միջին նորոգում)։

Գումար կհատկացվի, մասնավորապես՝ Հ-7 ավտոճանապարհի Չարենցավան համայնքի տարածքում գտնվող 2.6 կմ, Տ-3-11 ավտոճանապարհի Նալբանդյան համայնքից դեպի Նոր Կեսարիա 4 կմ հատվածների հիմնանորոգման, Մ-16 ավտոճանապարհի Սարիգյուղ համայնքի տարածքում գտնվող հատվածում ջրահեռացման համակարգերի կառուցման, Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի 1.1 կմ հատվածի հիմնանորոգման համար:

Կիրականացվեն նաև Մ 2 ավտոճանապարհի Տափերականից դեպի փոքր Վեդի, Ոսկետափ, Ավշար 11. 278 կմ, Մ 17 ավտոճանապարհի Շվանիձորից դեպի Մեղրի 17. 2 կմ, Մ-10 ավտոճանապարհի Աղնջաձորից դեպի Քարագլուխ, Սալի 3․ 934 կմ, Հ-6 ավտոճանապարհի Աբովյանից դեպի Նոր Հաճն, Նոր Գեղի Եղվարդ և Մոտեցում Եղվարդին 14. 49 կմ հատվածների միջին նորոգման աշխատանքներ:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ կիրականացվեն Հ-1 ավտոճանապարհի Վ. Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ տանող 5 կմ, Զարինջայից դեպի Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ հատվածների հիմնանորոգման, Ուրցաձոր-Մարտունի ավտոճանապարհի Ուրցաձոր-Մադինա հատվածի, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից դեպի Հանքավան տանող ավտոճանապարհի կառուցման համար:

Կիրականացվեն նաև Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի համայնքի սահմաններում փլուզված հենապատի վերականգնման, Հ-13, Դաշտավանի կամուրջի հիմնանորոգման, Տ-3-36, Այգեշատի կամուրջի հիմնանորոգման, Մ-7, Նալբանդի թունելի հիմնանորոգման աշխատանքներ: