Ռուսաստանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կունենա

Ռուսաստանը Կապանում գլխավոր հյուպատոսություն կունենա

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հրապարակված փաստաթղթում ասվում է.

«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկությունը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ»: 

Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում. առաջինը Գյումրիում է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է փոխանակել նոտաներ։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նոտայի նախագծում փոփոխություններ կատարել, որոնք «հիմնարար բնույթ չեն կրում»։ 

Աղբյուրը՝   shabat.am