ԱԳՆ-ն առաջիկա շփումների ընթացքում կբարձրացնի ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցը․ փոխնախարար

ԱԳՆ-ն առաջիկա շփումների ընթացքում կբարձրացնի ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցը․ փոխնախարար

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ  անդրադարձել է ՌԴ Պետդումայի կողմից Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի հետաձգմանը։ 

«Ռուսաստանի կողմից այս հարցով իրենց խորհրդարանում քննարկման կասեցման վերաբերյալ ռուսական կողմից նշվեց, որ իրենք հետաքրքրություն չունեն այս հարցում։ Մենք դեռևս այս հարցով նրանց հետ քննարկում չենք ունեցել, այդպիսի առիթ չի եղել։ Կփորձենք առաջիկա շփումների ընթացքում այս հարցը բարձրացնել և արձագանքել», - ասել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

ՌԴ Պետդուման վերջերս որոշում է ընդունել անժամկետ հետաձգել Ռուսաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։