Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին

Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:

Այս մասին հայտնում են  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Ըստ փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության,  Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և  շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ: