ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 65 տոկոս. Քերոբյան

ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 65 տոկոս. Քերոբյան

ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2023 թվականին Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Առաջին 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը ԵԱՏՄ երկրներից կազմել է մոտ 65 տոկոս՝ այն դեպքում, երբ մեր զբոսաշրջության աճը մի փոքր ավելի քիչ է, այսինքն՝ ԵԱՏՄ-ից եկող զբոսաշրջիկների քանակն առաջանցիկ աճ ունի», - ասաց Քերոբյանը:

Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցների՝ տրանսֆերտների ներհոսքի ծավալը ևս աճել է: Ըստ նախարարի՝ հունվար-օգոստոս  ամիսներին ընդհանուր տրանսֆերտների աճը կազմել է 31.3 տոկոս,  Ռուսաստանից տրանսֆերտները կազմել են 2.7 մլրդ ԱՄՆ դոլար, աճը եղել է 42 տոկոս: