Գերմանիան Հայաստանին 9.3 մլն եվրոյի չափով հումանիտար օգնություն կտրամադրի. Բերբոք

Գերմանիան Հայաստանին 9.3 մլն եվրոյի չափով հումանիտար օգնություն կտրամադրի. Բերբոք

Գերմանիան Հայաստանին կտրամադրի հումանիտար օգնություն 9.3 մլն եվրոյի չափով` Արցախից բռնի տեղահանվածների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։   

Նա տեղեկացրեց, որ աջակցությանն են միացել նաև գերմանական տարբեր կազմակերպություններ, որոնք աջակցում են հատկապես տարեցներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց։
Անդրադառնալով ԼՂ հարցի քաղաքական կողմին` նա ասաց, որ Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 
«Մենք ուզում ենք պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն անվտանգության հարաբերությունների պայմաններ ստեղծել, որպեսի նրանք հանդիպեն բանակցային սեղանի շուրջ»,– ասաց նա։   
Անալենա Բերբոքը համոզմունք հայտնեց, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերով ԵՄ–ն կամուրջ կհանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար, այդ իսկ պատճառով նա կարևորեց բանակցությունների վերսկսումը։
«ԵՄ առաքելության միջոցով մենք փորձում ենք մեր ներկայությամբ կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,– ասաց Բերբոքը։ Նա վստահեցրեց, որ Գերմանիան կկատարի իր հանձնառությունը, որ ԵՄ–ն ամրապնդի իր առաքելության գործունեությունը։
Աղբյուրը՝   armeniasputnik.am