Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ–ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ–ին

Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ–ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ–ին
Հայկական կոնյակի արտահանման հարցը «հայկական բրենդի» ապրանքային անվանումով, ունի երկու կողմ` քաղաքական և իրավական։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
«Բանն այն է, որ աշխարհի 186 երկներ, որոնք վավերացրել են կոնյակի հետ կապված օրենսդրությունը, բաժանված են 2 խմբի. մի խումբն այն երկրներն են, որոնք գրանցել են իրենց աշխարհագրակն անունները և կոնյակը, մյուս խումբը, որի մեջ մտնում է Հայաստանը, ԱՄՆ–ը և ևս 100 երկիր, կոնյակը չեն ընդունում որպես աշխարհագրական անվանում, այլ համարում են խմիչքի տեսակ, և այդ 102 երկիրն իրենց տարածքում և իրար հետ առևտրում ազատորեն օգտագործում են «կոնյակ» բառը»,– պարզաբանում է Հարությունյանը` հավելելով, որ, եթե Հայաստանը ցանկանար, պարզապես չէր ենթարկվի ֆրանսիացիների պահանջին։
 
«Ուղղակի իրավական կարգով կարող էր չեղարկել մեր կառավարության որոշումը` ՍԴ–ում կամ որևէ այլ ճանապարհով, և մենք կմնայինք որպես «հայկական կոնյակ» արտադրող երկիր։
 
Այդ դեպքում կշարունակեինք կոնյակ արտահանել ԱՄՆ կամ այլ երկրներ, բացի ԵՄ երկրներից»,– ասում է մասնագետը։   
 
ՀՀ կառավարությունը, սակայն, որոշել է գնալ այլ ճանապարհով, կամ ինչպես Ավագ Հարությունյանն է բնորոշում` կուրորեն ենթարկվել Ֆրանսիային կամ ԵՄ–ին։ ՀՀ կառավարության այս որոշումը մեր զրուցակցի համար տարօրինակ է նաև այն տեսանկյունից, որ ԵՄ շուկայում այս պահին հայկական կոնյակի մասնաբաժինը չնչին է` համեմատած ռուսական, ամերիկյան, չինական շուկաների հետ։
 
Բացի այդ` միջազգային շուկայում «հայկական կոնյակ» բրենդով նույն կոնյակը մի քանի անգամ ավելի թանկ է, քան «հայկական բրենդին», քանի որ «բրենդին» ընդունված է համարել ավելի էժանագին ըմպելիք։
 
«Մենք 30 տարի այդ գնային խնդիրն ունենք, – նշում է Հարությունյանը,– Մենք կառավարությանը 30 տարի ասում ենք` եկեք անունը դնենք մի ուրիշ բան, սեփական բրենդ ստեղծենք, անգամ խորհրդային տարիներին էինք ասում։ Բայց մերոնք ասում էին, որ Խորհրդային Միությունն անմահ է, և այդ խնդիրն արդիական չէ», – հիշում է նա։
 
Ավագ Հարությունյանն արձանագրում է, որ խնդիրն առկա է 1998-ից, երբ կոնյակի գործարանը հանձնվեց «Պեռնո Ռիկարին»։ Այդ պահիից ի վեր հայկական կոնյակը կորցրեց նոր բրենդով հանդես գալու իր հնարավորությունը։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, կառավարության նոր որոշումը իրավիճակի վրա արդեն որևէ նոր ազդեցություն չի գործի։
 
Աղբյուրը՝  armeniasputnik.am