Մեկնարկել են Արարատ համայնքի փողոցների փոսային նորոգման աշխատանքները
Համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկել են Արարատ համայնքի փողոցների փոսային նորոգման աշխատանքները։
Աշխատանքների մեկնարկին ընդառաջ նախապես իրականացվել են Արարատ համայնքի փողոցների տեղազննում և չափագրություններ, որի արդյունքում պարզվել է, որ որոշ փողոցների հետագա շահագործման համար անհրաժեշտ են իրականացնել մեծ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ։
Փոսալցումները իրականացվելու են Արարատ քաղաքի մի շարք փողոցներում և բակային տարածքներում, Արարատ գյուղի և Ավշար բնակավայրի գերեզմանատներ տանող ճանապարհահատվածներում և այլն։ Այն հատվածներում, որտեղ կան մեծ ճաքեր, կամ ճանապարհը այլևս պիտանի չէ շահագործման, այդ տարածքներում իրականացվելու են ընթացիկ կապիտալ վերանորոգման աշխատանքներ։
Այս աշխատանքների բուն նպատակը համայնքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելն ու վարորդներին հնարավոր անհարմարություններից ազատելն է։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 19 912 000 ՀՀ դրամ։
Լուսանկարները՝ Արարատ քաղաքի Իսահակյան փողոց N 21 շենքի բակային տարածքում կատարվող աշխատանքներից։