Մարտունի համայնքի Ծովինարում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց

Մարտունի համայնքի Ծովինարում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց։

Ծովինարի ոռոգման ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 168 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ծովինար գյուղի 8-րդ փողոցում ոռոգման ջրատար ցանցի կառուցում՝ երկաթբետոնե կիսախողովակներով, 294 մետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և նոյեմբերի 6-ի դրությամբ իրականացվել շուրջ 90 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում Ծովինարի 8-րդ փողոցի տնտեսություններին ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին, իսկ ճանապարհը պաշտպանված կլինի քայքայման վտանգից։

Աշխատանքներն իրականացնում է «ՍտրոնգՇին» ընկերությունը