2023-ի տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 26882 երեխա

2023-ի տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 26882 երեխա

Ներկայացվել են ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի ՀՀ ժողովրդագրական հիմնական ցուցանիշները:

Այսպիսով, տարեսկզբից մինչ սեպտեմբեր Հայաստանում ծնվել է 26 882 երեխա: Նույն ժամանակահատվածում մահացածների թիվը 18 107 է:

Հունվար-սեպտեմբեր շրջանում գրանցված ամուսնությունների քանակը 12 019 է: Գրանցվել է ամուսնալուծության 3363 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում սահմանային անցակետերում գրանցվել է 3 միլիոն 671 հազար 691 մուտք և 3 միլիոն 682 հազար 325 ելք:

Աղբյուրը՝   b24.am