ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է մաքսային միջնորդական մի շարք գրասենյակներում

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է մաքսային միջնորդական մի շարք գրասենյակներում

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել մաքսային միջնորդական կազմակերպությունների գրասենյակներում՝ տեղում հետևելու ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի փաստացի կիրառման գործընթացին՝ դրա արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։

Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, այցի շրջանակում կոմիտեի ղեկավարին ներկայացվել են «Թույլատվական փաստաթղթեր» համակարգից օգտվելու մեխանիզմները:

Մասնավորապես, նշվել է, որ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող թույլատվական փաստաթղթերn այժմ դիմում և ստանում են առցանց՝ առանց պետական մարմիններ կամ փորձագիտական կենտրոններ այցելության, ինչն էապես կրճատել է այս գործընթացի վրա ծախսվող ժամանակային և այլ ռեսուրսները։

Միաժամանակ, մաքսային միջնորդական մի շարք ընկերություններ ներկայացրել են համակարգի կիրառման հետ կապված որոշ խնդիրներ, ինչի կապակցությամբ ՊԵԿ նախագահը հանձնարարական է տվել՝ բացառել և արագ շտկել գործընթացում ի հայտ եկող հնարավոր թերությունները կամ խոչընդոտները:

Շրջայցի ընթացքում ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման աշխատանքների կազմակերպման գործընթացով՝ կարևորելով արագ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը: