Քաղաքաշինական բոլոր նորմերը հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում

Քաղաքաշինական բոլոր նորմերը հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ քաղաքաշինական բոլոր նորմերն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերջին թարմացումներն այսուհետ հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում: «Իրավական ակտեր» հատվածում ստեղծվել է «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» բաժինը, որտեղ հաստատվելուն և հրապարակվելուն պես զետեղվում են բնագավառի վերջին կարգավորումները:

Անհրաժեշտ նորմերը հեշտությամբ գտնելու համար դրանք խմբավորված են ըստ ուղղությունների, oրինակ՝ «Տրանսպորտային կառույցներ», «Շինարարական կոնստրուկցիաներ», «Բնակելի, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ»:

Մշտապես թարմացվող էլեկտրոնային շտեմարանը մեկտեղում է www.arlis.am համակարգում առանձին-առանձին հրապարակվող փաստաթղթերը:

Ի դեպ,  www.minurban.am  կայքում գործում է նաև նորմերի՝ բանալի բառերով որոնման պարզ համակարգ:

Նորմերի մշակումը և արդիականացումը Կառավարության գործունեության ծրագրով Քաղաքաշինության կոմիտեին վերապահված և քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից է: Միայն 2022թ. կոմիտեի համակարգմամբ մշակվել կամ արդիականացվել է ընդհանուր առմամբ 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Նույնքան էլ նախատեսված է 2023թ., որից 7-ն արդեն մշակվել և հրապարակվել է:

Հրապարակված նորմեր

1.       ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»  
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178406

2.      ՀՀՇՆ 31-04.02-2023 «Ջերմոցներ» 
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182578

3.      ՀՀՇՆ 31-03.05-2023 «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր ու շինություններ» 
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183909

4.      ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183655

5.      ՀՀՇՆ 31-04.03-2023 «Շենքեր և սենքեր անասնաբուծական, թռչնաբուծական, գազանաբուծական. Նախագծման նորմեր»  
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184131

6.     ՀՀՇՆ 33-02-2023 «Հենապատեր, նավարկելի ջրարգելակներ, ձկնաթողման և ձկնապաշտպան շինություններ» 
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184605

7.  ՀՀՇՆ 32-06-2023 «Մետրոպոլիտեններ» 
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184774