Հայաստանը 9 ամսում ստացել է 13,6 մլն դոլարի ավելի քան 880 տոննա հումանիտար օգնություն

Հայաստանը 9 ամսում ստացել է 13,6 մլն դոլարի ավելի քան 880 տոննա հումանիտար օգնություն

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը ստացել է 5,274,0 մլն դրամի (13,559,3 հազար դոլար) 880,1 տոննա մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ, անցած տարվա նույն ժամանակահատվածում մարդասիրական օգնության տեսքով հանրապետությունը ստացել է 36,738,4 մլն դրամի ($81 252.4 հազ․)1364,7 տոննա բեռ։

Ընթացիկ տարվա ինն ամիսներին Հայաստանում ստացված մարդասիրական օգնության ծավալով երկրների առաջին եռյակում են ԱՄՆ-ն (2 375,1 հազար դոլարի, մասնաբաժինն ընդհանուր ծավալում՝ 17,5%, 2022թ․–ի հունվար–սեպտեմբերի համեմատ՝ անկումը կազմում է 90,5%), Գերմանիան (1 570,1 հազար դոլարի, մասնաբաժինն ընդհանուր ծավալում՝ 11,6%, անկումը՝ 9,1%–ով), Չինաստանը (1 564,8 հազար դոկար, մասնաբաժինը՝11,5%, անկումը՝ 52,5%)։

Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ամենից շատ ստացել է ցամաքային, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ (204,2 տոննա՝ 563,8 հազար դոլար)։ Մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում են պլաստմասսան և դրանից պատրաստված արտադրանքները, կաուչուկն ու ռետինե արտադրանքը (203,5 տոննա ՝ 688,1 հազար դոլար), երրորդում՝ արդյունաբերական տարբեր ապրանքներ (95,6 տոննա՝ 960,3 հազար դոլար)։

Աղբյուրը՝   arka.am