2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ․ Զբոսաշրջության կոմիտե

2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի ընթացիկ տարում, և առջևում դեռ երկու ամիս կա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։
195 հազար զբոսաշրջիկ 2023թ. հոկտեմբերին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ.` 155 հազար, 2019թ.` 192 հազար զբոսաշրջիկ):
Արդյունքում մենք ունեցել ենք 2 միլիոն 50 հազար զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։





