Հայաստանի արտաքին առևտուրը սրընթաց դիվերսիֆիկացվում է՝ կողմնորոշվելով դեպի ԱՄՆ, ԱՄԷ և ԵՄ երկրներ

Հայաստանը զգալիորեն մեծացրել է արտաքին առևտուրն ԱՄՆ-ի (2 անգամ), ԱՄԷ-ի (2,3 անգամ) և ԵՄ շատ երկրների (2-2,2 անգամ) հետ՝ զուգահեռաբար (2,3-2,8 անգամ) ավելացնելով արտաքին առևտրաշրջանառությունը Ճապոնիայի, Կանադայի և Կորեայի հետ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները։
ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն ամրապնդվել են առաջատար հնգյակում՝ Հայաստանի հետ առեւտրի գծով: Մասնավորապես, ԱՄԷ-ն հաստատվել է 3-րդ հորիզոնականում՝ արտահանման մի քանի անգամ շարունակվող աճի հաշվին՝ ընդհանուր ծավալում մասնաբաժնի զգալի աճով ՝ 7,9%-ից մինչեւ 13%, իսկ ԱՄՆ-ն ամրապնդվել է 4-րդ հորիզոնականում՝ ներմուծման նույնպիսի զգալի աճի արդյունքում՝ ներմուծման ընդհանուր ծավալում մասնաբաժնի 3,8%-ից մինչեւ 6% ավելացմամբ։
Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի հետ առևտրաշրջանառության առաջատար հնգյակը գլխավորում է Ռուսաստանը, երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում ամրապնդվել է ԱՄԷ-ը, չորրորդում հաստատվել է ԱՄՆ-ը, իսկ հինգերորդ առաջ է անցել Իրանը, իսկ առաջատարների հնգյակին մոտ 6-րդ և 7-րդ հորիզոնականներում հայտնվել են Գերմանիան և Իտալիան:
Աղբյուրը՝ finport.am