Փոսալցման և հարթեցման աշխատանքներ Էներգետիկների փողոցում

Փոսալցման և հարթեցման աշխատանքներ Էներգետիկների փողոցում
Սևան համայնքի համար ճանապարհաշինությունն օրակարգային է և ներառված է առաջնահերթությունների ցանկում։
Այս տարի էլ Սևան քաղաքում և համայնքի բնակավայրերում իրականացվեցին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։ Դրանց մի մասը կյանքի կոչվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, մյուս մասը՝ ընթացիկ աշխատանքների միջոցով։
Ի թիվս սուբվենցիոն ծրագրերում ներառված բնակավայրերի ճանապարհների և փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգման, իրականացվեց նաև Սևան քաղաքի Էներգետիկների փողոցի հարթեցում և փոսալցում: Էներգետիկների փողոցում ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնող էր, որը Սևանի համայնքապետարանի կողմից ներառված է նաև մյուս տարի քաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրում:
Մինչ կապիտալ ծրագրի իրականացումը, այս աշխատանքների իրականացմամբ փողոցի երթևեկը և անցուդարձը կդառնան առավել անվտանգ, իսկ ճանապարհը` բարեկարգ:
Աշխատանքներն իրականացվել են «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից։
Տեղեկացնենք, որ ընթացիկ տարում, կարևորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված և բարեկարգ տեսքը, իրականացվել և իրականացվում են «Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը, «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ենթածրագիրը, «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի առաջին փուլը: