Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան պլանավորում է դեսպանություն բացել Հայաստանում։ 

Նշվում է, որ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանատներ բացել 10 երկրներում, որոնք են Լյուքսեմբուրգը, Լիտվան, Մարշալյան կղզիները, Սիերա Լիոնեն, Հայաստանը, Էստոնիան, Ջամայկան, Զիմբաբվեն և Վրաստանը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն բացել Հարավային Կորեայում։ Միրզոյանը նշել էր, որ Հարավային Կորեայից պաշտոնական նոտայով տեղեկացրել են, որ ցանկանում են հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում։

Աղբյուրը՝    armenpress.am