2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 30,721.7 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.3%-ով։
Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 1.1%-ով և կազմել 9,495.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 5.1% և կազմել 2,070.0 տոննա։
Աղբյուրը՝ b24.am