Ավարտվել են Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 1 շենքից մինչև թիվ 3 շենք ընկած փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները

Ավարտվել են Արարատ քաղաքի ՈԿՖ  բանավանի թիվ 1 շենքից մինչև թիվ 3 շենք ընկած փողոցի ասֆալտապատման  և բարեկարգման աշխատանքները
Աշխատանքները իրականացվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 53 191 800 ՀՀ դրամ։
Նշենք նաև, որ ՈԿՖ բանավանում այս պահի դրությամբ շարունակվում են նոր ջրահեռացման համակարգի (կոյուղագծերի) կառուցման աշխատանքները, որը տարիներ շարունակ եղել է տեղի բնակիչներին անհանգստացնող ամենամեծ խնդիրներից մեկը։
Բարեկարգման աշխատանքները համայնքի բոլոր բնակավայրերում շարունակվում են։