Սևան համայնքն ստացավ կոմունալ տեխնիկայի հերթական խմբաքանակը

Սևան համայնքն ստացավ կոմունալ տեխնիկայի հերթական խմբաքանակը
Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակի նախօրեին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Սոցիալական ներդրումների և զարգացման ծրագրի շրջանակում, ՀՀ յոթ համայնքներ կառավարության և Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ ստացան կոմունալ սարքավորումներ, որոնց թվում է նաև Սևան համայնքը։
Սևան համայնքը, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի շրջանակներում, 2022 թվականին դիմել էր Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` ձեռք բերելու Սևան համայնքի կարիքների համար կոմունալ յոթ տրանսպորտային միջոց:
Երկու ամիս առաջ Սևան համայնքն ստացավ JCB մակնիշի բուլդոզեր, իսկ նախօրեին ևս 3 միավոր կոմունալ տեխնիկա, որը առաջիկա օրերին կտեղափոխվի Սևան` բարելավելով համայնքի կոմունալ սպասարկման վիճակը և մատուցվող ծառայությունների որակը:
Տեղեկացնենք, որ ծրագրի նպատակն է` բարելավել համայնքային ենթակառուցվածքները և մատուցվող ծառայությունները, ինչպես նաև նպաստել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Ներդրողներ` ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկ և Սևանի համայնքապետարան: