ԵՄ երկրների ԱԳ նախարարները Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները կքննարկեն Բրյուսելում

ԵՄ երկրների ԱԳ նախարարները Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները կքննարկեն Բրյուսելում
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությունը Երեւանին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Դիվանագետը հայտնել է, որ հնարավոր է` Եվրամիությունն ընդլայնի իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ–ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների:
Բացի այդ, ըստ ԵՄ ներկայացուցչի` կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես Հայաստանին աջակցի կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:
Աղբյուրը՝   armeniasputnik.am